Փաշինյանը «գոլորշի է բաց թողնում»՝ մարդկանց հանգստացնելու համար, ուզում է մաքուր դուրս գալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և մյուս պաշտոնյաների այցը Հայաստան պայմանավորված է նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռքբերված եռակողմ հայտարարությամբ, որը դեռ պետք է դառնա համաձայնագիր։ Բայց այսուհետ մեր հասարակությունը հաճախ ականատես կլինի ՌԴ տարբեր տրամաչափի պաշտոնյաների այցերի։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլորգ Կարեն Քոչարյանը։

Նա չի բացառում, որ այցերը կապված լինեն նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, որը բավականին թեժացել է վերջին երկու օրում և ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ անհնազանդության ակցիաներով։

«Նիկոլ Փաշինյանը դուրս գրված ֆիգուր է բոլորի, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից, բայց վերջինիս նա պետք է մինչ այն պահը, երբ կստորագրվի այդ հայտատարությունն ու այն կդառնա միջազգային փաստաթուղթ, որից հետո մավրը կարող է հեռանալ»,- ասել է նա։

Ըստ Քոչարյանի՝ գլոբալ առումով փաստաթղթում հնարավոր չի լինի որևէ բան փոխել։ 
Անդրադառնալով վարչապետի՝ կադրային փոփոխություններին՝ նա նկատել է․

«Փաշինյանը «գոլորշի է բաց թողնում»։ Նրան թվում է՝ հրաժարականներով կարող է հասարակությանը հանդարտացնել։  Վարչապետը փորձում է «մաքուր» դուրս գալ։ Նա ասում է՝ պատասխանատու է։ Որ պատասխանատու ես, ներողություն խնդրիր ու թող գնա։  Սրանց համար էս պետությունը խաղալիք է։ Մի քիչ էլ խաղամ էլի, մի կռուգ էլ քշեմ էլի»,- ընդգծել է քաղտեխնոլոգը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ