Ռուս սահմանապահները դիրքեր են տեղակայել Տեղ բնակավայրում.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Ռուս սահմանապահները դիրքեր են տեղակայել Տեղ բնակավայրում: @Wargonzo նախագծի տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր դիրքերի կադրերը, որոնք տեղակայված են բնակավայրում: Տեղը Հայաստանի և Արցախի սահմանին է, հայտնում է Wargonzo-ն:

Նշենք, որ նոյմեբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ