ՌԴ-ն ԼՂ-ում ճանապարհների մաքրման համար ինժեներական տեխնիկա է տեղափոխել խաղաղապահ գոտի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Խաղաղապահ գործողության անցկացման շրջանում ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու սոցիալական ենթակառուցվածքները մաքրելու գործընթացին օգնություն ցուցաբերելու համար ռուսական Իլ-76 ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողներ, որոնք ԼՂ-ում կտեղակայեն ինժեներական տեխնիկա և սարքավորումներ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ ՊՆ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներների, բուլդոզեր և բարձր անցանելիության բեռնատար:

Ինժեներական տեխնիկան կօգտագործվի ռուս զինծառայողների կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքի օբյեկտների մաքրման, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի ինժեներական սարքավորումներով ապահովման համար: Դրանց կօգնեն վերականգնել ճանապարհային երթևեկությունը, սոցիալական օբյեկտների, բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը:

--00—ԼՄ