Երիտասարդ բռնցքամարտիկները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24News    

սպորտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները կրկին բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը: Հայաստանից 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 91+ կգ քաշային Հովհաննես Փափազյանը դարձել է բրոնզե մեդալակիրներ` պարտվելով կիսաեզրափակիչներում:

Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 5 բրոնզե մեդալ:

  --00—ՄՀ