«Ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն կա». Լա Դրիանը պարզաբանումներ է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով մեծ պատասխանատվություն է դրված, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:  

«Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում 3 նախաձեռնություն է եղել մասնավորապես իմ ռուս և ամերիկացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Մայքլ պոմպեոյի կողմից, որպեսզի հասնենք մարտական գործողությունների ավարտին, սակայն այն պահին դրանք արդյունք չեն տվել»,- ասել է Լե Դրիանը, ապա հավելել, որ իրենց վրա պատասխանտվություն է դրել միջազգային հանրությունը, և որ Հայաստանն էլ ցանկանում է, որ պահպանվի այդ պատասխանատվությունը:

«Հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն կա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել նրան, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ասել է դիվանագետը և ընդգծել, որ անորոշություն կա նաև վարձկանների հարցի մասով:

«Պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Լե Դրիանը:

--00—ԼՄ