«Հասցրինք «մաքրել» Շուշին, բայց թե՛ Շուշին, թե՛ ԼՂ-ն արդեն մերը չէին». «Свободная Пресса»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

շուշի
Свободная Пресса-ն զրուցել է ռազմական գործողությունների մասնակիցներից մեկի՝ 19-ամյա ժամկետային մի զինծառայողի հետ, որը նրան մանրամասներ է պատմել  Շուշիում մարտների մասին: 

Ըստ նրա՝ 4 օր հայ զինծառայողները պաշտպանել են Շուշին, իսկ նոյեմբերի 10-ին նրանց հայտնել են, որ մարտեր այլևս չեն լինելու։ 

«Ամեն ինչ գիշերը սկսվեց։ Սկզբում հետևակն էր կռվում, այնուհետև՝ հրետանին։ Նրանք կրակում էին մեր հրետանու ու հետևակի ուղղությամբ, որից հետո միացանք մենք։ Մեր դեմ կիրառվում էր ամեն ինչ՝ ինքնաթիռներ, անօդաչուներ, «Սմերչ» ռեակտիվ համակարգեր, ուղղաթիռներ։ Մոտ 800 զինվոր անդադար կրակում էին միմյանց ուղղությամբ։ Մարտերի սկսվելուց 2 օր անց մեզ հրամայեցին հեռանալ այդտեղից, և սկսեց աշխատել ավիացիան», - պատմել է զինծառայողը ու հավելել, որ հասցր են«մաքրել» Շուշին թշնամուց, բայց թե՛ Շուշին, թե՛ Լեռնային Ղարաբաղն արդեն իրենցը չէին։

«Նոյեմբերի 10-ին մեզ ասացին, որ մարտ այլևս չկա։ Մենք Շուշիում էինք մինչև նոյեմբերի 14-ը, երբ այնտեղ արդեն ադրբեջանցի զինվորներ կային։ Քաղաքի մի կողմում մենք էինք, մյուսում՝ նրանք», - պատմել է հայ զինծառայողը

--00—ԼՄ