Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին և Փաշինյանին, Ալիևին և Թրամփին...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

սատանովսկի

Վերջին տասնամյակում շատ երկրներում եղել են հեղափոխությունների ալիքներ, ակտիվացել է ահաբեկչական գործողությունների ալիքը, համաշխարհային տնտեսությանը մեծ վնաս է հասցրել նաև կորոնավիրուսը: «АРМАГЕДДОНЫЧ» Թելեգրամի ալիքում այս թեմաներին է անդրադարձել ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: 

Ըստ քաղաքագետի՝ ստեղծված բարդ իրավիճակում շատ քաղաքական գործիչներ ուշադրությունը սևեռում են պակաս կարևորության բաների վրա, օրինակ, ՌԴ-ի «իրական գործերով» զբաղվում են միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախագահ Վլադիմիր Պուտինը, միևնույն ժամանակ ռուս Պուտինի ուսերին տիտանական ծանրաբեռնվածություն է ընկնում: 

«Պուտինը հավասարակշռության մեջ է պահում այդ ամբողջ երերուն համակարգը՝ Էրդողանին և Փաշինյանին, Ալիևին և Թրամփին, Մակրոնին և Մերկելին, Լուկաշենկոյին և Սի Ծինփինին, Նեթանյահուին և Մադուրոյին, Զելենսկիին և Ասադին: Իրենց մասին էլ չասենք: Բարդ գործ է տարբեր կողմեր ձգվող, համառող գետաձիների խումբը ճահճից դուրս քաշելը»,- ասել է Սատանովսկին և հավելել, որ ՌԴ նախագահը մեծ ջանքեր է գործադրում գոնե որոշակի հավասարկշռության հասնելու համար:

--00—ԼՄ