Նիկոլ Փաշինյանն ավելի նվիրված է իր աթոռին, քան իր երկրին և ժողովրդին. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ ընկեր Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարել։

Ստեղծված ծանր իրավիճակում լիովին հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր խորապես գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունն ամեն ինչ անում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։

Արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի նվիրված է իր աթոռին, քան իր երկրին և ժողովրդին, իսկ այդ արժեհամակարգի մարդը չունի այլ տարբերակ, քան հեռանալն է։
Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին հասցրել է ողբերգությանը, ինչի համար դեռ պատասխան է տալու։

ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ»:

--00--ԱԹ