Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել Ջիգարխանյանի անունով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

Ջիգարխանյան

Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմը որոշել է թատրոնը վերանվանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անունով։

«Որոշում է կայացվել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին խնդրել թատրոնին տալ հիմնադրի անունը, որ այն կոչվի ոչ թե «Ջիգարխանյանի ղեկավարությամբ», այլ «Մոսկվայի Ջիգարխանյանի անվան թատրոն»,-  ասել են թատրոնից։

--00—ՄՀ