Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն`Ֆրանսիայի ֆոնեթոնի արդյունքում

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ նոյեմբերի 22-ին հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն:

«Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին հաջակցություն հայրենիքի և արցախահայության:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։

Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով:

Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ