Ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

ագ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Այդ մասին գրում է Aysor.am-ը: 

«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել ՀՀ-ում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն», - աղբյուրին ասել է Զոհրաբ Մնացականյանը, ապա հավելել, -«իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է դուրս հանել իր ընտանիքին Հայաստանից:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս