Ադրբեջանը հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. 

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ ըստ ամենայնի մարդկայինության դեմ գործած հանցանքի մեղադրանքով: 

Կարծում եմ, գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ:

Այդ հնարավորությունը Ադրբեջանը ստացել է Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրած կապիտուլյացիոն ակտի շնորհիվ:

Ադրբեջանը նաև հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին, որի իրավական հիմքը կրկին Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթն է:

Բոլոր խնդիրները դեռ առջևում են, Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին՝ պարտքը փակելու համար, ու սովածից բացի՝ մնալու է նաև անտուն:

Հ. Գ. Իմիջիայլոց, Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը . . .»։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս