«Իմ քայլը» Հելեն Ֆեյզիի և Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է հետպատերազմական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News

Իմ քայլը

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայությանը կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած  տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանց բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը եւ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել և ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:

Հանդիպումների ավարտին կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս