Փաշինյանը կարճ ժամանակում կհեռանա, մարդիկ շոկից դուրս են գալիս․ Խաչատուր Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

«Ի շարս բազմաթիվ այլ հարցերի՝  հենց միայն պատմական տրամաբանությունը հուշում է, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Ես չեմ հիշում աշխարհում ղեկավարի, որը պարտվելուց հետո չի հեռացել, այն էլ այսպիսի խայտառակ պարտությունից հետո»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

«Մենք միասին ենք դուրս գալու այս իրավիճակից, բայց առանց այս իշխանությունների»,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ Փաշինյանը կհեռանա, դա ընդամենը կարճ ժամանակի հարց է:

Բանախոսի պնդմամբ, գլխավորն այն է, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա անցնցում, որովհետև մեր ժողովուրդը բարոյական իրավունք չունի հերթական հարվածը ստանալու:

«Եթե այսպես շարունակվի, գնալով հանրային դժգոհություններն ավելի են ուժգնանալու, հասարակությունը ապատիայից դուրս է գալու  և սեփական մաշկի վրա է զգալու տեղի ունեցածի ողջ ցավը։ Եվս մի խնդիր․ պետք է մեր ժողովրդի միջից հանել պարտվողի հոգեբանությունը, որը ներկա իշխանություններն ուղղակի չեն կարող անել»,- ասել է պատմաբանը:  

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ