Իրանը չի ցանկանում, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ավտոճանապարհը Մեղրիով անցնի. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Իրանագետ Գարիկ Միսակյանն ասում է, որ դեռ պատերազմի ընթացքում էլ Իրանը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի սահմանին զորք ու զինտեխնիկա էր կենտրոնացնում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ այդ ժամանակից սկսած՝ իրանական կողմը ուշիուշով հետևել է՝ ինչ է կատարվում իր սահմանին ու ըստ այդմ գործողություններ է իրականացրել:

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ իրանական կողմից արդեն «մեսիջներ» են գալիս, որ Իրանը չի ցանկանում, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ավտոճանապարհը Մեղրիով անցնի: Ըստ նրա՝ դրա առաջին բաղադրիչը տնտեսական է, որովհետև եթե Թուրքիան Հայաստանով դեպի Ադրբեջան ճանապարհ ունենա, Իրանը տնտեսական լուրջ խնդիրներ է ունենալու:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ