Փաշինյանը փակ նիստում մեզ ասաց՝ կարող եմ զանգել Պուտինին ու կանգնացնել պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

«Ես հասկացա, որ այս պատերազմում պարտվել ենք, երբ հոկտեմբերի սկզբին այցելեցի Ստեփանակերտ»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի, այս իրողությունը նա փորձել է քաղաքական փակ խողովակներով հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մարուքյանը պատմում է, որ ԱԺ խորհրդի փակ նիստի ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, Փաշինյանն ընդունել է, որ պատերազմում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ «Մեր այն հարցապնդմանը, թե ինչու չի դիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի միջնորդի կանգնեցնել  պատերազմը, Փաշինյանն ասաց, որ հենց այսօր կարող է, սակայն մեզ պետք է ոչ թե պատերազմի դադարեցում, այլ հումանիտար հրադադար մի քանի օրով, որպեսզի հնարավորություն ստեղծվի վերախմբավորվել ու անցնել հակահարձակման։ Ես էլ նկատեցի, որ այս առաջարկն իռացիոնալ է», - նշում է Մարուքյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ