Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են․ Տավուշի մարզպետարան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

․

ՀՀ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են, և 30 հա նախկինում անջրդի տարածքը հնարավորություն է նոր այգիներ հիմնելու, բերք ու եկամուտ ստանալու համար: 

«Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Վարագավան գյուղն արդեն ունի 1.4 կմ ջրագիծ, ոռոգման համակարգ: Անջրդի 30 հա տարածք արդեն ոռոգելի է, իսկ 50 հա տարածքի ոռոգման հնարավորությունները՝ բարելավված:

Նաև վերանորոգվել է հողային հունով ավազանը, ինչը ջրի կուտակման հնարավորություն է ստեղծում լրացուցիչ ոռոգման համար»,- ասված է  հայտարարությունում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս