Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

Ստեփան Դանիելյան

Եզրակացնենք, քայլողների ակտիվում ընդամենը մի հատ հեղափոխություն էր մնացել, անգամ դրանից են արդեն հրաժարվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եվ մի կին, ատամնատեխնիկ», ով այժմ ԱԺ փոխնախագահ է աշխատում, ասում է, որ նախկին իշխանությունները գիտեին, որ, Ղարաբաղը պետք է հանձնեն, դրա համար էլ իրենց, մինչեւ հանձնելը, ասում էին հող հանձնողներ։

Այսինքն, ասում է, որ նախկինները հատուկ իշխանությունն իրենց գրպանն են գցել, որ պատասխանատվությունն իրենց վրա բարդեն։

Եզրակացնենք, քայլողների ակտիվում ընդամենը մի հատ հեղափոխություն էր մնացել, անգամ դրանից են արդեն հրաժարվում։ Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր։

Այդ դեպքում հասկանալի չէ, թե առհասարակ, իրենք ովքեր են, կյանքում ինչ ունեն արած, որն է իրենց արժեքը ու հիմա շարունակում են մնալ, որ էլ ինչ հանձնեն»,- գրել է նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս