Հերթը Բադասյանինն է. ով է հավանական փոխարինողը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

Բադասյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողների 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։

Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջև՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջև։

Վարդապետյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ  Գրիգորյանն ասաց․ «Նման բան չկա, խորհուրդ եմ տալիս կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ