Ռուս սակրավորներն ականազերծում են խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտիները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

սակրավոր

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս զինվորականները ԼՂ-ում շարունակում են խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ականազերծում իրականացնել:

«Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ներգրավված են խաղաղապահ դիտակետերի միջև երթուղիների և ընդհանուր օգտագործման ճանապարհների ինժեներական հետախուզմանն ու ականազերծմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Ւսը աղբյուրի՝ սակրավորական աշխատանքներն ընթանում են բնակավայրերի և դրանց սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մերձակայքում։ Հայտնաբերված ռազմամթերքը և պայթյունավտանգ իրերը տեղափոխում են հրաձգարան, որտեղ ոչնչացնում են։ Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, տեղում են ոչնչացնում։

«Պայթյունավտանգ իրերի հայտնաբերման համար տեղազննության աշխատանքների փուլերից մեկը դիրքերի ուսումնասիրումն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար դիտակետեր ռուս խաղաղապահների ծառայության կրման համար»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն և հավելում, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողները հանդերձավորված են սակրավորի ժամանակակից պաշտպանական կոստյումով և զինված են պայթյունավտանգ իրերի որոնման ժամանակակից միջոցներով։

--00—ԼՄ