ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ղեկավար Էմիլի Մերֆին Ջո Բայդենին հայտնել է, որ գործակալությունը պաշտոնապես նրան հաստատել է որպես 2020 թ. նախագահական ընտրություններում ակնհայտ հաղթող և սկսվելու է իշխանության փոխանցման գործընթացը։
Հաստատումը վերջակետ է դրնում մեկ շաբաթից ավելի տևած հակասություններին, երբ Բայդենի անցումային խումբը մեղադրում էր Մերֆիին և նրա գործակալությանը ՝ իշխանության սահուն փոխանցման համար անհրաժեշտ անցումային կարևոր ռեսուրսները չպահպանելու համար:
Նախագահ Թրամփը ևս դեռ պետք է ընդունի ընտրությունների արդյունքները։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արդեն ստացել է իշխանությունը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը սկսելու մասին ծանուցումը։
--00—ՄՀ