Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Միհրան Հակոբյանի տանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

«Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա: Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ: Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը: Երկիրը շարունակում է անդունդը գահավիժել...»,-գրել է քաղաքագետը։

--0--ԿԿ