Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմում փոփոխություններ են եղել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News    

ավագանի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը խմբակցության կազմից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել։  Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- նշեց Սարգսյանը:

Փոխքաղաքապետն ասաց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանն էլ դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

--00—ՄՀ