Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի ԲՀԿ-ական փոխնախագահը հրաժարվեց պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

մարկոս

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հայտնեց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»,- ասել է Մանրիկյանը:

Նշենք, որ ավելի վաղ ավագանու մանդատից հրաժարվել էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը:

--00—ԼՄ