ՄԱԿ-ը մտադիր է ականազերծման առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ակամ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության ներկայացուցչին, հայտնում է, որ ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը մտադիր է ականազերծման առաքելություն սկսել Լեռնային Ղարաբաղում: 

«ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS) համագործակցում է ՄԱԿ-ի այլ սուբյեկտների և դաշտային թիմի հետ շտապ տեղակայման ուղղությամբ ՄԱԿ-ից կողմերի հայցած օգնության համատեքստում: Հավանաբար այն կսկսվի դեկտեմբերի սկզբին կարիքները գնահատելու առաքելությամբ», - գործակալությանն ասել է ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի կառույցները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը:

Կարմիր Խաչն արդեն կայացրել է որոշում ԼՂ-ում իր ներկայացուցիչները թիվը 400-500-ով ավելացնելու, ինչպես նաև ֆինանասական աջակցությունը քառապատկելու մասին:

--00—ԼՄ