ՀՀ-ում որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News  

նկար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել։

Հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։

Ստացված առաջարկությունը և առկա տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստացել դրական եզրակացություն։

--00--ԱԹ