Նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News

Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես միլիոնավոր մեր Հայրենակիցներ, ես ևս մասնակցել եմ դրամահավաքին թե անձամբ և թե Փաստաբանական գրասենյակի միջոցով։ Խորհուրդ եմ տվել, որ ընկերներս ևս մասնակցեն։ Հարց է առաջանում, եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր Կառավարությանը, ինչու հենց Կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող։ Բոլորս ուղղակի կփոխանցեինք գանձապետական միասնական հաշվին։ Մեկ այլ հարց, կարծում եմ բազմաթիվ իրավական ակտերի մեջբերման փոխարեն հարկավոր էր մանրամասն վերլուծել Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էությունը և դրա կոնկրետ նպատակաների անվերապահ պահպանման ուղղակի պահանջը։

Մասնավորապես մենք բոլորս նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։ Սակայն պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար։ Արդյունքում առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։ Կներեք իհարկե նաև պետք է նշեմ որպես իրավաբան վկայակոչած հիմնավորումները նվիրաբերության թույլատրելիության մասով բացարձակ համոզիչ չէին»։

[email protected]

Տեսանյութեր

Live

Լրահոս