Կանտովկից նայող հրամանատարը՝ Կարոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զինադադարից հետո ուշք ու միտքս Կարոյի հետ է, տեսնես ո՞նց ընդունեց զինադադարը: Կարոյին Արցախում հանդիպեցի երկու անգամ, մեկը կյանքիս ամենադաժան գիշերը հոկտեմբերի 2-3 գիշերը՝ Մաղավուզի անտառներում, երբ Մատաղիս զորքը նահանջում էր, իջել էր հարևան զորամասի զորքին ոգևորելու:

Հանդիպեցինք, գրկախառնվեցինք, սիրտ չկար նույնիսկ մոռացել էի, որ օրեր առաջ Արցախի հերոս բարձրագույն կոչմանն էր արժանացել, չշնորհավորեցի: Օրեր անց բարձրացա Եղնիկներ Մատաղիսի երջանկահիշատակ հրամանատար Արմենի հետ, ով զոհվեց հայրենիքի սահմանները անձնվիրաբար պաշտպանելիս:

Հրամանատարական դիտակետի մոտ արջի կերպարանքով անխռով կանգնած էր Քյոխը, թշնամու ականանետը անդադար աշխատում էր իսկ նա առանց զրահաբաճկոն արագ արագ զորքին հրամաններ էր տալիս: Խոսեցինք երկար հարցնում էր ի՞նչ կա ձեր երևաններում: Նորից չշնորհավորեցի: Արցախում չի հանդիպել զինվոր, որ Քյոխի անունը լսելիս աչքերը չփայլի, չասի դե նա ուժեղ Հրամանատար է:

Հրամանատա՜ր փառքդ երևաններ է հասել ամբողջ ազգն է քեզանով հպարտանում դու միայն Արցախի հերոս չես, հրամանատա՜ր դու մեր Ազգային հերոսն էս: Դու հաղթել էս: Մեր հասարակությունը քո կարիքը շաաատ ունի Հրամանատա՜ր: Շնորհավո՜ր Հրամանատար: Աստված պահապան քեզ, քո ընտանիքին և քո անպարտ զորքին»։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս