ՀՀ էկոնոմիկայի նախարարն ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News

տիգրան խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել։

Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Աննա Օհանյանը։

«Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- տեղեկացնում է Օհանյանը:

--00--ԱԹ