Ստեղծվում են ԼՂ հարցի լուծման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում Երևանի և Բաքվի շահերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Պուտին

«ՌԻԱ Նովոստի գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է, որ ստեղծվում են ԼՂ հարցի լուծման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը:

Ըստ աղբյուրի՝ Պուտինն այդ մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Սկսում է աշխատել նաև Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած տարածքների բնակիչներին հատկացվող օգնությամբ, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ստեղծմամբ:

Հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները նշանակալի մասնակցություն կունենան այս գործում՝ ելնելով այն հանգամանքից, որ այս ամենը երկարաժամկետ և լայնամասշտաբ նախադրյալներ է ստեղծում հնամյա հակամարտությունը լուծելու համար ի շահ և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովուրդների»,-ասել է Պուտինը և հիշեցրել, որ ԼՂ-ում իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվում է:

«Մենք եռանդուն ջանքեր ենք գործադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան:

Բացի դրանից՝ մենք հավատարիմ ենք մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև»,-հայտարարել է Պուտինը և հավելել, որ հիմնական ձեռքբերումն արյունահեղության դադարեցումն է և հրադադարի ռեժիմը ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ:

--00—ԼՄ