Հայկական ռազմական շարասյունը դուրս է գալիս Քալբաջարից այն Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

«Ֆրանսպրեսը» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայկական զորքի ստորաբաժանումները շարասյունով դուրս գալիս Քարվաճառի շրջանից:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանը պատրաստվում է մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնել Քարվաճառի և Բերձորի (Լաչինի) շրջանները՝ որպես շաբաթներ շարունակվող դաժան մարտերը դադարեցնելու՝ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի պայման:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ