«Սպուտնիկ V» պատվաստանյութն 95 տոկոս արդյունավետություն է գրանցել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

վակցինա

 Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երկրորդ միջանկյալ անալիզն առաջին ներարկումից 42-օր անց ավելի քան 95 տոկոս արդյունավետության ցուցանիշ է գրանցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։  

Միևնույն ժամանակ պատվաստանյութի թվիթերյան օգտահաշվում նշվում է, որ առաջին չափաբաժնի ներարկումից 28 օր անց դրա արդյունավետությունը կազմել է 91.4 տոկոս: Հայտնի է, որ հաշվարկը կատարվել է պատվաստանյութ կամ պլացեբո ստացած 18 794 կամավորի տվյալների հիման վրա:

«Շատ կարևոր է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության երկրորդ միջանկյալ անալիզը հաստատեց առաջին փուլում տրված գանահատականը, այսինքն՝ կարող ենք դեղամիջոցի 91-92 տոկոս արդյունավետության մասին խոսել»,- այսպես է մեկնաբանել Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

 

--00—ՄՀ