ՌԴ-ն 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղում իրականացվող աշխատանքների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի Մոսկվա կատարած այցի ժամանակ սատարել է առաջարկը՝ նպատակային ուղղելու կամավորական ներդրում 2 միլիոն եվրոյի չափով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքներին սատարելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա -24» հեռուստաընկերության եթերում:

«Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և քննարկել Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերը։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող երկու միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին», - ասել է նա:

--0--ԿԿ