Անչափահաս 3 եղբայրներ Էրեբունիում բնակարանային գողություններ են արել. բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Նոյեմբերի 18-ին ոստիկանություն զանգած կինը հայտնեց, որ Արցախի փողոցի իր բնակարանը թալանել են։

Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում արձանագրեց, որ նոյեմբերի 18-ին, ժամը 12-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, մտել էին բնակարան, հափշտակել փող ու ոսկյա մատանի։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով տեսուչների միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել են անչափահաս 3 եղբայր։

Նոյեմբերի 19-ին նրանք ներկայացվեցին նախաքննական մարմնին և տվեցին խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։

Քննությունը շարունակվում է։

Ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաջորդ զանգը ստացվեց նոյեմբերի 20-ին։ Զանգող կինը հայտնեց, որ իր բնակարանից հանել են իրեր ու վաճառել։ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը Նոր Արեշի 45 փողոցի տներից մեկում ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ բնակարանային գողությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։

Ձեռնարկված միջացառումների շնորհիվ նույն օրը հանցագործությունը բացահայտվեց։ Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Երևանի 57-ամյա մի բնակիչ։

Նա խոստովանել է կատարածն ու ձերբակալվել։

Քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ