Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 բնակիչ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

բնակիչ

Վերջին մեկ օրում ավելի քան 1800 բնակիչ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են վերադարձող բնակիչների անվտանգությունը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 բնակիչ, որոնք հեռացել էին իրենց տներից մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան13 հազար բնակիչ»,- տեղեկացրել է Կոնաշենկովը:

Ըստ նրա՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների որոնման և փոխանակման գործընթացը:  

--00—ՄՀ