ՌԴ ԱԻՆ-ը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱԻՊԾ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը՝ շուրջ 22 բեռնատար ավտոմեքենաներով: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Շինանյութի տեսքով ստացված օգնությունն Արցախի ԱԻ պետական ծառայության վարչական տարածքում դիմավորել են ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Բոլոր այն բնակավայրերը որոնք տուժել են պատերազմի հետևանքով, արագ կվերակառուցվեն: Այդ ուղղությամբ Արցախի շինարարներն արդեն որոշակի աշխատանք են իրականացրել:

Ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբն Արցախ է ժամանել նոյեմբերի 16-ին՝ բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, սակրավորներ, կապի ոլորտի մասնագետներ: Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար: Ռուսաստանը պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի և տրամադրել նաև օդանավ-հիվանդանոց:

--00--ԱԹ