Հրապարակում հավաքված քաղաքացիներին տեսնում եմ, բայց հիմա ընտրություն անելու ժամանակը չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 16 ուժերի մոտ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քաղաքացուց ընտրություն անելու հավատը խլելու միտում է նկատում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հրապարակում մի խումբ մարդիկ հավաքվել են որոշելու, թե ով լավ կկառավարի երկիրը:

«Բայց մեր քաղաքական ինքնությունը մերժում է դա, ընտրություն կատարողը ժողովուրդն է, քաղաքացին, ոչ թե էլիտան: Հրապարակում հավաքված քաղաքացիներին, իհարկե, տեսնում եմ, բայց հիմա ընտրություն անելու ժամանակը չէ: Բացառվում է այս պահին ՀՀ-ում կյանքը կաթվածահար անել ու գնալ ընտրությունների։ Պատկերացնո՞ւմ եք՝ փախստականներին, զոհերի ընտանիքներին օդում կախված թողնել ու գնալ ընտրությունների, անհնար է»,- ընդգծում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ