Միջոցառումներ անցկացնելու մասով կաշկանդված ենք, ռազմական դրությունը պետք է հանվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահեցնում է՝ 16 քաղաքական ուժերը, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չեն կոտրվել, իրենց պահանջը շարունակում է նույնը մնալ: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ սպասում են նոյեմբերի 26-ին անցկացվելիք արտահերթ նիստին, ինչի ժամանակ պետք է քննակվի ռազմական դրությունը դադարեցնելու մասին հարցը:

«Միջոցառումներ անցկացնելու մասով կաշկանդված ենք, ռազմական դրությունը պետք է հանվի: Դրան էլ պետք է հաջորդի Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը: Քանի դեռ Փաշինյանը չի գնացել, երկրում իրավիճակ չի փոխվի»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ