Արա Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

․

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը, պետքարտուղարի տեղակալ Բիգընը շնորհավորել է Արա Այվազյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել է, որ ԱՄՆ-ի ու  Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ցուցաբերվելիք մարդասիրական օգնությունը և այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

--00--ԱՀ