Կարող ենք առկախել փաստաթուղթը, 3 խախտում Ադրբեջանն արդեն թույլ է տվել․ Սուրեն Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Ադրբեջանական կողմը եռակողմ համաձայնագրի կնքման հաջորդ իսկ օրը խախտել է համաձայնությունները: Արցախի ՄԻՊ-ը նոյեմբերի 17-ին հայտարարություն է տարածել, որ 10 անձ՝ Արցախի և ՀՀ քաղաքացիներ, կորել են Բերձոր-Շուշի հատվածից և հետագայում պարզվել է, որ նրանք գերեվարվել են, սա առաջին խախտումն է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը:

«Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զորքը հայտնվում է տեղերում, որտեղ նրանց հայտնվելը, ըստ համաձայնագրի 1-ին կետի, նախատեսված չէր, այն է՝ զորքերը պետք է մնային իրենց տեղակայման վայրերում, սա 2-րդ խախտումը: Եվ 3-րդ խախտումը գերիների վերադարձի պրոցեսի առկախելն է, որովհետև վերջին օրերին տեսնում ենք տեսանյութեր, որտեղ մեր հայրենակիցները դեռ ադրբեջանական կողմում են, ծաղր ու ծանակի են ենթարկվում»,- ասել է Սահակյանը:

«Հայկական կողմերը պետք է արձագանքեն այս ամենին ու առկախեն համաձայնագիրը»,- նշել է Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ