ԵՄ-ն Covid-ի դեմ պատվաստանյութի մատակարարման գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Մոդերնա

Եվրամիությունը թվով վեցերորդ գործարքն է կնքել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ պատվաստանյութի մատակարարման գործարք է կնքվել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վաղը մենք COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման նոր պայմանագիր կհաստատենք»,- ասել է նա:

Պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ ԵՄ-ի այս՝ թվով վեցերորդ գործարքը հնարավորություն է տալիս այս ընկերությունից տարեկան գնել մինչև 160 մլն դոզա պատվաստանյութ:

--00--ԱԹ