«ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում զենք–զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպերի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։

Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։

--00--ԱՀ