Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է հագուրդ տալ իր պստլիկ բարդույթներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

նաիրա

Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելուն:

«Փոքրիկ մարդու էժան վրեժը

Արցախի շրջանները հստակ ժամանակացույցով հանձնվում են թուրքին:

Վաղվա գրաֆիկի մեջ Քարվաճառն է:

Այսօր ապամոնտաժվեց Քարվաճառի մուտքի` «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը: Վաղը Քարվաճառից Ադրբեջանը կողջունի Հայաստանի իշխանությանը։

Ռազմագերիների ծնողները խելագարվում են՝ ազերի տականքի տարածած տեսանյութերում տեսնելով իրենց զինվորին: Ռազմագերիների ծնողները ծեծում են բոլոր հնարավոր դռները՝ իրենց որդիներին վերադարձնելու համար:

Ռազմագերիների ու անհայտ կորածների ծնողները այսօր դիմել են Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից այլևս չունենալով որևէ ակնկալիք:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 մլն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կործաներին փնտրման աշխատանքների կազմակերպման համար:

Թուրքին հանձնված Արցախի բնակավայրերի բնակիչները չեն հասցնում «տեղավորվել» Նիկոլի ու Ալիեւի սահմանած ժամանակացույցի մեջ, ու թուրքի վաստակների ստորացնող խրախճանքի տակ բեռնատարի վրա երեխայի սայլակն են բարձում:

Իրենց որդիներին փնտրող բազմաթիվ ծնողներ այսօր մնում են Ստեփանակերտի հյուրանոցներում՝մեկ օրվա համար վճարելով հսկայական գումարներ, իսկ Արցախի ժեկի պետ նախագահը դիմացի մայթ տասնյակ թիկնապահով է անցնում:

Պաշտպանության նախարարության դիմաց ամեն օր արցունք ու սուգ է՝ անհայտ կորածների և ռազմագերիների մայրերի սուգը:

Եվ ահա, այս ողբերգությունը լուծելու փոխարեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է հագուրդ տալ իր պստլիկ բարդույթներին: Այս մարդը շարունակում է առաջնորդվել ոչ թե պետության ու քաղաքացու շահով, այլ սեփական մանր գավառական քինախնդրությամբ:

Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը:

Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, իր փոքրիկ, նեղ անձնական կրքերով, ֆոբիաներով ու քինախնդրությամբ:

Նման ղեկավարման արդյունքը լինում է արհավիրք, նման ղեկավարման արդյունքը եղավ թուրքի առաջ ծնկի բերված Արցախ, նման ղեկավարման արդյունքը

եղավ ատելությամբ բաժան-բաժան եղած ու բզկտված հասարակություն, նման ղեկավարման արդյունքը եղավ արժանապատվությունը կքած ազգ:

Վաղը, որը շատ մոտ է, պատասխան են տալու բոլորը. ոչ միայն փոքրիկ գավառական քինախնդիրը, այլ նաև նրա անադեկվատ հանձնարարականները կատարող բոլոր գործիքները»։

--0--ԱՀ