Գյուղացիները պատրաստվել են տեղահանման, վառել տները․ հետո պարզվել է՝ գյուղը չի հանձնվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

․

Սամվել Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չարեքտար գյուղը չի հանձնվում։ Բայց մեր կառավարության կողմից կազմած ցուցակում, երևի Աղդամի գյուղերի խայտառակ պատմությունից հետո, նշված ա։

Գյուղացիներն էլ, ցուցակը տեսնելուց հետո, սկսել են պատրաստվել տեղահանման, վառել իրենց տները, կառուցվող ահռելի դպրոցի կտուրը սկսել ապամոնտաժել և այլն։ Հետո պարզվել ա, որ գյուղը չի հանձնվում։ Նույնը, որքան որ կարելի է հասկանալ, Ականաբերդ գյուղի պարագայում ա։

Հիմա էս էշերից ո՞վ ա պատասխանելու մի ամբողջ գյուղի տների հրկիզման համար, գույքի կորստի և այլն։ Երևի կրթության նախարարն էր մեղավոր, կա՞մ տնտեսության, որ պաշտոնից հանվել են։ Կամ գյուղացիք ե՞ն մեղավոր։ Բայց ոչ մի դեպքում գերագույն գլխավոր էշը։

Արդեն նորմալ արտահայտություններ չեն մնում, ուղղակի նայում ես ու փորձում հասկանալ, էլ սրանից էն կողմ հնարավոր էր ընկնել, ու ամեն անգամ նոր ապշեցուցիչ «բարձրունքներ»…»:

--00--ԱՀ