Նոյեմբերի 25-ից՝ ժամը 09:00-ից, Դավթաշենի, Աջափնյակի որոշ հասցեներում 35 ժամ լույս չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն թաղամասի 1-10 փողոցների, Սասնա Ծռեր փողոցի, «Արմենիա» հեռուստաալիքի;

2. Աջափնյակ վարչական շրջանի՝ Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի, Հալաբյան 22-38 զույգ և 44 համարների, Մարգարյան փողոցի 5 և 7 համարների, «Կենտրոն» հեռուստաալիքի, «Հայաստան» բուժկենտրոնի, Մելքումով փողոցի և դրանց կից հանրային բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ