ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News  

ԱՄՆ ՄԶԳ

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը, գործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։

«Տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, մեր գործընկերները բաժանում են սնունդ, ինչպես նաև հիգիենայի, առաջին բուժօգնության և ձմեռվա համար նախատեսված պարագաներ՝ օգնելու ընտանիքներին բավարարել իրենց առաջնային կարիքները այս դժվարին ժամանակահատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ