Փաշինյանը կարծում է՝ ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում չի սահմանափակվի 5 տարով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում չի սահմանափակվի 5 տարով:

«5 տարվա ընթացքում, իհարկե, անհրաժեշտ է հասցնել, որ տարածաշրջանում ստեղծվի անվտանգության երաշխիք և կայունություն: Բայց քանի որ ԼՂ հակամարտությունը ձգձգվող է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը»,-հայտարարել է ՀՀ վարչապետը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ