Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իր բնակավայր է վերադարձել 11 հազար բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ռուս խաղաղապահ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ» հատվածում, իսկ 11-ը՝ «Հյուսիս»:

Ըստ գերատեսչության՝ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձմ իրենց բնակավայրեր:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ խաղաղապահներն առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու համար, իսկ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը: Նրանք ապահովում են նաև սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները դեպի հեռավոր բնակավայրեր:

--00—ԼՄ