Հողատուն չպետք է ներկայացնի հայ ժողովրդին բանակցություններում. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

քաղաքական

Այ հողատու,քեզ ո՞վ է իրավունք տվել հայ հասարակության անունից ասել թե նման պայմաններով արձանագրության ստորագրումն այլընտրանք չուներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հերիք է սուտ խոսես.այլընտրանք կար եւ այդ այլընտրանքը հոկտեմբերի 20-ին Պուտինը քեզ ներկայացրել է,բայց դու հրաժարվել ես այդ առաջարկից,որի արդյունքում ի կատար է ածվել «կիրթ ու կառուցողական» ալիեւի երազանքը՝ Շուշին ու Հադրութը տեսնելու Ադրբեջանի կազմում։

Քո հեռանալուն այլընտրանք չկա։

Հողատուն չպետք է ներկայացնի հայ ժողովրդին բանակցություններում»,-գրել է Շարմազանովը:

--0--ԿԿ