Նոր նշանակումներ և ազատումներ. վարչապետի աշխատակազմում կադրային փոփոխություններ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

ՀՀ վարչապետի աշխատակազմում կադրային փոփոխություններ են նախատեսվում: Ըստ այդմ՝

Վարչապետի որոշմամբ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ է նշանակվել Լիանա Սամվելի Սիմոնյանը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։

Պաշտոնի նշանակման և աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքէջում:

--00—ԼՄ